ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները, կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում` տնտեսական ոլորտում:
Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Ալեքսեյ Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։