Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Երևանում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ժամը 21:14-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` Բավրայի մոտ նախորդ երկրաշարժը գրանցվել էր մայիսի 4-ին։