ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու տարեց կենդանիներից մեկին` 21 տարեկան բենգալյան վագրին, կքնեցնեն։ Որոշումը կայացվել է Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի այսօրվա նիստում։ Տեղեկությունը հրապարակվել է այգու ֆեյսբուքյան էջում։
«Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պառկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվել է կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։