«Ազովի» բազայում ռուսական սահման դուրս գալու պլան են գտել

Ազվոստալ
Դոնեցկի Նովոազովսկ քաղաքի վրա հարձակումը նախատեսվում էր սկսել մարտի 8-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մարիուպոլում՝ «Ազովի» ռազմակայաններից մեկում, Ուկրաինայի «Ազով» ազգայնական գնդի կողմից (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկ քաղաքի շրջափակման և Ռուսաստանի հետ հետագա սահման դուրս գալու պլան է հայտնաբերվել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԼԺՀ ուժային կառույցներից մեկի աղբյուրը։
Դատելով քարտեզի վրա արված նշումներից՝ հարձակումը նախատեսվում էր մարտի 8-ին։
Քարտեզի վրա նշված է «Ազովի» ուժերի դասավորությունը Մարիուպոլում և նրա շրջակայքում: Սլաքներով ցուցադրված է ստորաբաժանումների առաջխաղացումը դեպի Նովոազովսկ, քաղաքի շրջապատումը, «Ազովի» ելքը դեպի սահման։ Ճանապարհին ազովցիները պետք է արագ գրավեին բոլոր միջանկյալ բնակավայրերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։