Արմավիրի մարզում ականանետի ական է հայտնաբերվել

Արմավիրի մարզում ականանետի ական է հայտնաբերվել
Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ականանետի ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլ ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ նշված գյուղում նռնակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 82 մմ-անոց ականանետի ական է:
Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։
Շիրակի կրակադաշտում արկի պայթյունից մահացել է Վահրամաբերդ գյուղի բնակիչը