Արցախում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին

Արցախում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
Ռուս կնոջ դին գտել են 4 օր տևած որոնողական աշխատանքներից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի դին հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Նշենք, որ Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասը հաղորդում էր ստացել մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։