«Արարատ-Արմենիա» ակումբը հերքում է գլխավոր մարզչի պաշտոնանկության լուրը

Դմիտրի Գունկո
Դմիտրի Գունկոն կշարունակի աշխատել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի պաշտոնանկության լուրը հերքել է թիմի մարզական տնօրեն Պողոս Գալստյանը: Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru-ն։
«Մենք լիովին վստահում ենք Դմիտրի Գունկոյին։ Առջևում երկու խաղ ունենք։ Չգիտեմ` ով է գրել, որ մենք ուզում ենք փոխել մարզչին։ Գունկոն կշարունակի աշխատել, նա պայմանագիր ունի ակումբի հետ»,- ասել է Գալստյանը։
Նշենք, որ Գունկոն «Արարատ-Արմենիան» գլխավորում է 2021 թվականի հունիսից։