Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ պաշպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական կեղծ լուրը։

«Հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Հիշեցնենք` այսօր կեսօրին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե հայկական ԶՈւ-ն մայիսի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, հրետանային զինատեսակներից գնդակոծել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերը։