«Անտարեսի» տնօրենի գործով հետախուզում է հայտարարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ

Քննչական կոմիտե
ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ գործի շրջանակում կալանավորվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Ա.Խ.-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` մեղադրյալը Երևան քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Ա.Ա.-ն է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։
ՔԿ–ն ապրիլի 29-ին հայտնել էր, որ գործի շրջանակում հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեղադրանք է առաջադրվել Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ին, և նա կալանավորվել է:
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 27-ին` ժամը 20:40-ի սահմանում, Երևանի Լեոյի փողոցում հավաքի մի խումբ մասնակիցներ բռնություն էին գործադրել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ` նրա վրա պլաստիկե շշեր նետելով։