Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում

Անի Հովսեփյան
Քանի որ Անի Հովսեփյանն առավելություն ուներ բոլոր ռաունդներում, մրցավարները հաղթանակը շնորհեցին նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. 70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն, և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին:
Նշենք, որ Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմում, բացի Անի Հովսեփյանից, ընդգրկված են նաև Գայանե Տեր–Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ)։