Վրաստանում ավարտվում են ցորենի պաշարները, դրանք կբավականացնեն 10 օր

Ցորեն. Արխիվային լուսանկար
Ցորենի ներկրումն արդեն ամիսներ շարունակ իմաստ չունի, քանի որ ալյուրի ներմուծման տուրքը զրոյական է, իսկ ցորենի համար գործում է լողացող տուրք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի -Sputnik. Վրաստանում ավարտվում են ցորենի պաշարները, դրանք կբավականացնեն 10 օր: Այս մասին վրացական «Բիզնես ֆորմուլա» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Վրաստանի հացահատիկի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան: «Ցավոք, մեր ցորենի պաշարները նվազագույնին են մոտեցել, եղածը կբավականացնի տասն օր, առաջիկա մի քանի օրերին աշխատանքը կդադարեցնեն այն երեք ջրաղացները, որոնք մինչ այդ աշխատել են»,- ասել է նա:
Սիլագավան հավելել է, որ արդեն մի քանի ամիս է՝ ցորենի ներկրումն իմաստ չունի, քանի որ ալյուրի ներմուծման տուրքը զրոյական է, իսկ ցորենի համար գործում է լողացող տուրք:

Այսօր ցորենի տոննան 120 դոլարի է հասել։ Այդ պատճառով արդեն ամիսներ շարունակ մատակարարվում է ալյուր՝ ցորենի փոխարեն», - հայտարարել է Սիլագավան։

Նրա խոսքով ՝ ասոցիացիայի անդամները վարչապետի հետ հանդիպում են ուզում, որպեսզի պահանջեն ալյուրի և ցորենի ներկրման մաքսատուրքերի տարբերության հավասարեցում: Նա հավելել է, որ տնտեսական ուղղվածության նախարարությունների հետ բանակցություններն անարդյունք են եղել: