Twitter-ի բաժնետոմսերի գներն ընկել են Մասկի հայտարարությունից հետո

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Իլոն Մասկը հայտարարել է, որ կասեցրել է Twitter-ի գնման գործընթացը` սոցցանցի կեղծ բաժանորդների և բոտերի թվի ստուգման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Twitter սոցիալական ցանցի բաժնետոմսերը Nasdaq բորսայում էժանացել են գրեթե 26%-ով, երբ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կասեցրել է այն ձեռք բերելու գործարքը: Գրում է РБК-ն։
«Twitter-ը գնելու գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի դեռ կհաստատվի, որ կեղծ էջերի թիվը կազմում է օգտատերերի ընդհանուր թվի 5%-ից էլ պակաս»,- գրել է Իլոն Մասկը Twitter-ում:
Նշենք, որ Մասկը 1 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի, եթե որոշի խզել Twitter-ը գնելու գործարքը։
Twitter-ը գնելու գործարքը կարող է խզվել, եթե մինչև հոկտեմբերի 24-ը չկնքվի գնման պայմանագիրը։ Միևնույն ժամանակ, ժամկետը կարող է կես տարով երկարաձգվել գործարքի փակման որոշ պայմաններ կատարելու համար։
Մասկն ազատվել է Tesla-ի բաժնետոմսերից
Հիշեցնենք` պաշտոնապես հայտարարվել է, որ Մասկը պատրաստվում է 44 մլրդ դոլարով գնել Twitter-ը։ Հայտնի գործարարը, որը Twitter-ի 9,2% բաժնետոմսերի սեփականատերն է, ապրիլի 14-ին ասել է, որ պատրաստ է ձեռք բերել ամբողջ 100%-ը` յուրաքանչյուրի դիմաց վճարելով 54,2 դոլար։