ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսով բանակցություններ է վարել ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Քարտուղար Օսթինը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ է հեռախոսազրույց ունենում նախարար Շոյգուի հետ: Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում։ Նա ընդգծել է հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», - ասել է Քիրբին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։