ՌԴ–ն ՄԱԿ-ին Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական գործունեության մասին նոր ապացույցներ է տվել

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը շարունակում է ապացույցներ ստանալ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ–ի ռազմական–կենսաբանական գործունեության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին։ Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախորդ հանդիպումից հետո, վերջին երկու ամսվա ընթացքում, մի շարք նոր ապացույցներ են հայտնվել։ Մենք այդ բոլոր նյութերը ներկայացրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է ապացույցներ ստանալ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության մասին։
«Մենք շարունակում ենք ստանալ չափազանց մտահոգիչ փաստական ապացույցներ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անմիջականորեն ներգրավված է այս երկրում (Ուկրաինայում - խմբ.) վտանգավոր կենսաբանական նախագծերի իրականացման մեջ, որոնք ունեն թաքնված ռազմակենսաբանական ծրագրի նշաններ», - ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ այդ գործունեությունն իրականացվել է Արևելյան Եվրոպայի կենտրոնում և Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ՝ իրական վտանգ ստեղծելով Ռուսաստանի Դաշնության, տարածաշրջանի և ողջ աշխարհի կենսաբանական անվտանգության համար։
Նա շեշտել է, որ միայն ռուսական հատուկ օպերացիան է կարողացել կասեցնել այդ վտանգավոր գործունեությունը։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում են ի շահ Պենտագոնի։ Ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ–ը ռազմակենսաբանական ծրագրի հետ կապված ամեն ինչ հանվել է Ուկրաինայից։
ԱՄՆ-ն կենսաբանական զենք էր ստեղծում Ուկրաինայում. Պատրուշև