Նոր չվերթ. ղազախական ավիաընկերությունը Ալմաթի-Երևան թռիչքներ կիրականացնի

Ինքնաթիռ
Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ կլինեն շաբաթական երկու անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ղազախական «FlyArystan» ավիաընկերությունը Ալմաթի-Երևան թռիչքներ կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի:
Չվերթերը կմեկնարկեն հունիսի 2-ին և կիրականացվեն «Airbus A320» ինքնաթիռներով:
«FlyOne Armenia»-ն Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով թռիչքներ է իրականացնում