ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, նրա տեղակալ Հակոբ Վարդանյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) է գործողում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության www.e-gov.am հարթակում։
Պատվիրակությունն Իրանում կլինի մայիսի 15-18-ը։ Պաշտոնյաները հանդիպելու են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ, մասնակցելու են Թեհրանում կայանալիք Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։