Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավիթաշեն կամրջից

Դավիթաշենի կամուրջ. Արխիվային լուսանկար
Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավիթաշենի կամրջից, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այսօր`ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: