Հայտնի է` որ համարի ներքո է հանդես գալու Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչում

Էստոնիան ներկայացնող հայազգի Ստեֆան Հայրապետյանը հանդես է գալու վերջինը` 25-րդ համարի ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եզրափակիչ համերգին ելույթ կունենաւ 8-րդ համարի ներքո։ Տեղեկությունը հայտնում է մրցույթի պաշտոնական` Eurovision.tv կայքը:
Հայաստանը մրցույթին ներկայանում է Snap երգով:
Էստոնիան ներկայացնող հայազգի Ստեֆան Հայրապետյանը հանդես է գալու վերջինը` 25-րդ համարի ներքո:
Մայիսի 14-ին կայանալիք մրցույթին մասնակցելու են 25 պետությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ:
Հայաստանից բացի եզրափակիչ փուլ են անցել Շվեյցարիան, Ուկրաինան, Հունաստանը, Մոլդովան, Իսլանդիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Լիտվան, Նորվեգիան:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոն մարդու։
Մալենային հրավիրել են «Եվրատեսիլ-2022»-ի շոուին