ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը։
ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովն ավելի վաղ նշել էր, որ գարնանային նիստի օրակարգը հագեցած է լինելու։
Հանդիպմանը նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային թեմաների, ԱՊՀ համագործակցության շրջանակներում հարցերի շուրջ, հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային անվտանգության թեմաներին և մշակութային, հումանիտար և գիտական ոլորտներում կապերի ամրապնդմանը։
Իսկ անդամ երկրների արտգործնախարարների աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Նուրսուլթանում։