ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ուժայինները կանխել են ահաբեկչությունը Սոչիի առևտրի ու զվարճանքի կենտրոնում և ձերբակալել նեոնացիստին, որը պատրաստվում էր իրականացնել այն մայիսի 9-ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1991 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, նեոնացիզմի գաղափարախոսության ու զանգվածային սպանությունների կողմնակից, որը սույն թվականի մայիսի 9-ին Սոչիում առևտրա - ժամանցային կենտրոններից մեկում քաղաքացիների վրա զինված հարձակում էր նախապատրաստում», - նշված է հաղորդագրության մեջ:
Նրա տնից առգրավվել են ատրճանակի զինամթերք, Ֆ-1 նռնակ, սառը զենք ու պատրաստվող հանցագործության ձեռագիր ծրագիր-սխեմա:
Ահաբեկչության նախապատրաստման հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Սոչիում ձերբակալված նեոնացիստն ասել է, որ ահաբեկչություն էր նախապատրաստում մայիսի 9-ին, «ուզում էր ավելի քան 50 մարդ սպանել»: ԱԴԾ-ն հրապարակել է ձերբակալության տեսանյութը։
«Ուզում էի մայիսի 9-ին ահաբեկչություն կատարել։ Ուզում էի 50-ից ավելի մարդ սպանել ատրճանակով», - ասել է երիտասարդը։ Նրա խոսքով՝ նա պատրաստվում էր նաև «գնդակահարել վիրավորներին»։
Ձերբակալվածը խոստովանել է, որ «Կոլումբայնի» կողմնակիցն է*
* Շարժումը որպես ահաբեկչական արգելված է Ռուսաստանում