ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և 4,5 միավորով կիսում է առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի ամերիկացի Ուեսլի Սոն, որը 7-րդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ։
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լևոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Հիշեցնենք, որ Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։