Ռուսաստանն Ուկրաինայում շուրջ հազար հումանիտար ակցիա է անցկացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Վաղ թե ուշ Կիևի հանցագործությունները հայտնի կդառնան համաշխարհային հանրությանը և մանրամասն կհետաքննվեն, իսկ մեղավորներն արդար և արժանի պատիժ կկրեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայում արդեն գրեթե հազար հումանիտար ակցիա է անցկացրել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ Հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«2022 թվականի մարտի 2-ից սկսած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա է հասցվել 19 հազար 126,6 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղամիջոցներ ու բժշկական նշանակության ապրանքներ, անցկացվել է 998 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 260,5 տոննա մարդասիրական օգնություն», - ասել է Միզինցևը:
Գեներալը նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է հումանիտար միջանցքներ բացել Ուկրաինայում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հատուկ գործողության անցկացման վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների և օտարերկրյա քաղաքացիների դուրս բերման համար:
«Չնայած Կիևի կողմից ստեղծված բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում, առանց ուկրաինական իշխանության մասնակցության, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 19 հազար 575 մարդ, այդ թվում՝ 4006 երեխա», - ասել է Միզինցևը:
Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինական զորքերն օգտագործում են բժշկական ենթակառուցվածքները որպես հենակետեր և այնտեղ ծանր սպառազինություն են տեղակայում, հաշվեհարդարի սպառնալիքի ներքո քաղաքացիական անձանց, այդ թվում՝ հիվանդներին, ստիպում են հեռանալ բժշկական հաստատություններից:
Բացի այդ, Կիևը ուկրաինական 7 նավահանգիստներում շրջափակված է պահում 17 պետություններից 75 օտարերկրյա նավ։
Մինչդեռ, նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միջոցների մի ամբողջ համալիր է ձեռնարկում Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման համար:
«Գիտե՞ք, որ դուք ուկրաինացի եք». Նեբենզյան` ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի իր գործընկերոջը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։