ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Թենիսիստների նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել Ֆրանսիայի բաց առաջնության ժամանակ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող հայտարարությւոններ արվեն: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` այդ մասին հայտնել է մրցաշարի տնօրեն Ամելի Մորեսմոն։
«Մենք ընդունում ենք ոչ թե թիմերին, այլ առանձին մարզիկներին։ Ակնհայտ է, որ եթե մարզիկը, օրինակ, հանդես գա մամուլում և սատարի Վլադիմիր Պուտինին, պատժամիջոցներ կլինեն»,–ասել է Մորեսմոն։
Նա, սակայն, չի հստակեցրել` խոսքը միայն ռուս թենիսիստների մասի՞ն է, թե՞ մրցաշարի բոլոր մասնակիցների:
Ուկրաինայի իրադրության պատճառով ապրիլին Լաուն թենիսի և կրոկետի (AELTC) համաանգլիական ակումբը մերժել էր ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Ուիմբլդոնին: Իսկ «Ռոլան Գարոսում» ռուսաստանցի և բելառուս մարզիկներին կթույլատրվի հանդես գալ «խիստ չեզոք» ռեժիմով: «Ռոլան Գարոսը կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 5-ը Փարիզում: