ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Անհայտ անձը կամ անձինք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվել են ինքնաշեն ռումբով, տեղեկացնում են թուրքական լրատվականները։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում։ Փարիզում գտնվող Բուլոն-Բիլանկուրում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձը կամ անձինք հարձակվել են ձեռագործ ռումբով։ Հարձակման հետևանքով վնաս է հասցվել գլխավոր հյուպատոսության շենքին։ Վնասվել է հյուպատոսարանի շենքը, ջարդվել են ապակիները, բայց զոհեր ու վիրավորներ չկան:
Փարիզի ոստիկանությունը լայնածավալ ուսումնասիրություն է սկսել հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկի տեսակը պարզելու և կատարողներին բռնելու համար։ Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։