Միրզոյանն ասել է` երբ կկայանա սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը

Արարատ Միրզոյան
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանդիպումը կայանալու է Ռուսաստանի մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ստեղծման թեմայով։ Եվ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կարծես թե պայմանավորվածություն կա, որ հաղորդակցությունների հարցերով պատրաստվում են Մոսկվայում հանդիպել մայիսի 16-17-ին։ Նաև պայմանավորվածություն կա, որ Մոսկվայում նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է Դուշանբեում։ Այժմ մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։