ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 - Sputnik. Lukoil ընկերությունը կգնի Ռուսաստանում անգլո-հոլանդական Shell-ի դուստր ձեռնարկությունը, որին պատկանում է Տվերի մարզի բենզալցակայանների ցանցը և քսայուղերի գործարանը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Lukoil–ը հաղորդում է Shell plc դուստր ընկերությունների հետ համաձայնագիր կնքելու մասին` «Շելլ նեֆտ» ՍՊԸ–ում 100 տոկոսանոց բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ, որը զբաղվում է նավթամթերքի մանրածախ իրացմամբ և Ռուսաստանում քսայուղերի արտադրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործարքը կավարտվի Դաշնային հակամենաշնորհային ծառայության հաստատումից հետո: