Կրակոցներ Երևանում. կա 2 վիրավոր, հարձակվողը փախել է

Ոստիկաններին հաջողվել է պարզել ենթադրյալ հանցագործի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեկ`մայիսի 11-ին, ժամը 17:25-ի սահմաններում, Երևան քաղաքի 1988թ. ծնված բնակիչն իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:
Ոստիկաններին հաջողվել է պարզել ենթադրյալ հանցագործի ինքնությունը։
Կրակոցներ Նալբանդյան գյուղում. մեկ մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանության փորձ ) և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: