Իրավական գնահատական է պետք․ ԱԱԾ-ն` լրագրողի հանդեպ ՊՊԾ պետի վերաբերմունքի մասին

Բողոքի ակցիաներ Երևանում. Արխիվային լուսանկար
Մայիսի 2-ին բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածել է MediaHub-ի օպերատորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. ՀՀ ԱԱԾ պահպանության պետական ծառայության ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության իրականացման հարցը կարող է քննարկել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դեպքին տրված իրավական գնահատականի արդյունքում։ Տեղեկությունը հայտնել են ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ընդդիմության բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ճնշել է լրագրողներին, մասնավորապես՝ հարվածել է MediaHub օպերատորին:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների և MediaHub կայքի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության իրականացման հարցը կարող է քննարկվել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում տրված իրավական գնահատականի արդյունքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում Mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ էր կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Հարցումներին պատասխանում են ուշացած, բովանդակազուրկ. ՄԻՊ-ը` լրագրողների իրավունքների մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք` քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել էր Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհուրդը պատասխան է ակնկալում ՀՀ իշխանությունից Երևանում ընդդիմության հանրահավաքներին լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ։
«Բանտերով չեք վախեցնի». Գեղամ Մանուկյանի որդին կալանավորվել է