ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կորեական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ մայիսի 8-ին Փհենյանում հիվանդներից մեկից վերցված նմուշում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել։
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել վարակի տարածումը կանխելու համար։
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստ է գումարվել, որին մասնակցել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը։
«Երկրի ողջ շրջաններում և քաղաքներում բոլորը փակում են իրենց տարածքները և կանխում վիրուսի տարածման բոլոր ուղիները»,–ասել է Կիմ Չեն Ինը։
Հիշեցնենք` մինչ օրս Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի դեպքեր չկան։