Երևանի տներից մեկի բակում գյուրզա է հայտնաբերվել

Երևանի տներից մեկի բակում գյուրզա է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։