Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ` Բրիտանիան իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա. ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը. Արխիվային լուսանկար
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և դրանով ամեն ինչ ասված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Մեծ Բրիտանիան Ուկրաինայի պատճառով չի մտել և չի մտնելու Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ: Այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

«Մեր դիրքորոշումը բացարձակ հստակ է։ Մենք ուղիղ հակամարտության մեջ չենք մտել և չենք մտնելու ո՛չ ռուսական բանակի, ո՛չ էլ Ռուսաստանի պետության հետ։ Ես այդ մասին խոսել եմ դեռ այս հակամարտության սկզբում ՝ դուր է գալիս դա ոմանց, թե ոչ, բայց Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և մենք այնտեղ չենք ուղարկի մեր զորքերը»,- հայտարարել է Ուոլեսը։

Նա հավելել է, որ դաշնակիցները օգնություն են ցուցաբերում Ուկրաինային միջազգային իրավունքին համապատասխան, քանի որ դրա իրավունքն ունեն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։