ՌԴ Բելգորոդի մարզը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից. կա մեկ զոհ

Սոլոխի գյուղը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Մեկ մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Ուկրաինայի կողմից ՌԴ Բելգորոդի մազրի Սոլոխի գյուղի գնդակոծության պատճառով։ Այդ մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մարզի առողջապահության նախարարություն. 6 վիրավոր, 1 զոհ։ Դաշնային տելեգրամ-ալիքները հայտնում են ևս մեկ զոհի՝ 14-ամյա տղայի մասին։ Տեղեկացնում եմ, որ դա ճիշտ չէ։ Տղան ողջ է ու գտնվում է մարզային հիվանդանոցում։ Նրան ցուցաբերվում է բժշկական անհրաժեշտ օգնություն»,-գրել է Գլադկովը։
Սոլոխի գյուղը գտնվում է Ուկրաինայի Խարկովի մարզից ոչ հեռու։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 77-րդ օրը։