Արցախում` Կարկառ գետի ափամերձ տարածքում, ՌԴ քաղաքացի է կորել

Օլգա Սանիկովա
Անհետ կորած ռուս կնոջ որոնումներն առայժմ որևէ արդյունք չեն տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովան մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորել է։ Նման տեղեկություն է հայտնում ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ահազանգը ստացվել է մայիսի 10-ին։
«Արդեն 2 օր է` ոստիկանության ծառայողներն ու փրկարարներըփնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում կարող եք զանգահարել 1-02: