Երևանի 4 հատվածներից մեկնարկեցին ընդդիմության ավտոերթերը Փաշինյանի հրաժարականի պահանջով

Դրանց նպատակն է քաղաքացիներին իրազեկել առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել միանալ իրենց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ընդդիմությունն ու նրանց կողմնակիցները Երևանում ավտոերթ են սկսել մայրաքաղաքի 4 ուղղությունով։ Ավտոերթերից մեկի մեկնարկը տրվել է Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի, մյուսինը՝ Երևան-Աշտարակ ճանապարհի մոտից: Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել միանալ իրենց:
Երևանի 4 հատվածներից մեկնարկեցին ընդդիմության ավտոերթերը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ ժամը 16։00-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նախատեսված է խոշոր հանրահավաք։ Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցները կզարգացնեն ընդամենը 30 կմ/ժ արագություն:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Երևանի 4 հատվածներից մեկնարկեցին ընդդիմության ավտոերթերը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունը մայիսի 10-ի ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։
Արդեն ազատության մեջ է. Գեղամ Մանուկյանը` դաշնակցական երիտասարդին առևանգելու մասին