Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստվում. Կիրիլով

ՌԴ ՊՆ
Սադրանքների բարձր հավանականությունը հաստատվում է այն փաստով, որ Կիևի վարչակազմը մաշկի և շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների մատակարարման համար դիմել է միջազգային կառույցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ ունի, որ «սիրիական սցենարով» սադրանքներ են նախապատրաստվում, որպեսզի զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մեղադրանք ուղղվի Ռուսաստանի զինված ուժերին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը` ներկայացնելով Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությանը վերաբերող փաստաթղթերի վերլուծության արդյունքները։
Կիրիլովի խոսքով` այդ սադրանքների բարձր հավանականությունը հաստատվում է այն փաստով, որ Կիևի վարչակազմը միջազգային կառույցներին է դիմել թունավոր քիմիկատներից և կենսաբանական ախտահարող գործակալներից պաշտպանող` մաշկի և շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների մատակարարման համար։
Հատուկ գործողությամբ վերջ կդրվի միաբևեռ աշխարհն առաջ մղելու` Արևմուտքի փորձերին. Լավրով
Նա հավելել է, որ Ուկրաինային ֆոսֆորօրգանական թունավոր նյութերի անտիդոտների մատակարարումներն անհանգստություն են առաջացնում: Ըստ Կիրիլովի` 2022 թվականին ԱՄՆ-ից Ուկրաինա Է հասցվել ավելի քան 220 հազար սրվակ ատրոպին, ինչպես նաև հատուկ մշակման և ախտահանման պատրաստուկներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 77-րդ օրը։