Ստամբուլում ավտոբուսը բախվել է տրամվային. կան տուժածներ

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 6 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ստամբուլում ավտոբուսը բախվել է տրամվային, վեց մարդ տուժել է, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

«Ստամբուլի Ֆաթիհ շրջանում երթուղի դուրս եկած ավտոբուսը բախվել է Ակսարայի ուղղությամբ շարժվող տրամվային։ Վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջները և բժշկական բրիգադներ»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 6 մարդ։