ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ Ռուսաստանը չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կհանգեցնեն ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավմանը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում: Օսթինը նման կարծիք է հայտնել Ներկայացուցիչների պալատի կոմիտեի լսումների ընթացքում։
«Իմ կարծիքով՝ Ռուսաստանը չի ուզում ներգրավել ՆԱՏՕ-ին», - ասել է Օսթինը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ռուսական ղեկավարությունը չի ուզումնման պայքարի մեջ մտնել։
Օսթինը ավելացրել է, որ դա շատ արագ կվերաճեր մրցակցության մեկ այլ տեսակի, որը ոչ ոք չի ուզում տեսնել:
«Եթե Ռուսաստանը որոշի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա, դա կփոխի խաղը։ 5-րդ հոդվածի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, որպես կոալիցիա, ինչ-որ կերպ կպատասխանի», - նշել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 77-րդ օրը։