Փաշինյանը Նիդեռլանդներում ներկայացրել է ՀՀ-ում ներդրումներ անելու հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնություն
Նիկոլ Փաշինյանը գործարարներին ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Նիդեռլանդների Թագավորությունում, այսօր Հաագայում այցելել է Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարները շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցելու հարցում, ուստի իրենք պատրաստ են քննարկել Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ անելու հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնություն
Նրա խոսքով` Նիդեռլանդներում հայ համայնքն ունի մեծ համակրանք, որի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ, ստեղծագործելու և բիզնես ոլորտում աշխատելու ձիրքով:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնություն
Փաշինյանը նշել է, Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման արդյունավետ բարեփոխումներ նաև Եվրոպական միության օժանդակությամբ, որոնք միտված են ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայունությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում:
Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին` վարչապետը խոսել է «Հյուսիս- հարավ» ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին:
Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը զբոսաշրջության, այդ թվում` գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս կան լայն հնարավորություններ:
Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:
Հիշեցնենք` Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է մեկնել Նիդեռլանդների Թագավորություն։
«Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Նիդեռլանդներում ՀՀ վարչապետին բողոքի ակցիայով են դիմավորել