Համատեղ աշխատանքների նոր ուղղություններն են քննարկել ԱԻ նախարարը և ՀԿԵ-ի գործադիր տնօրենը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Հանդիպման ժամանակ Փամբուխչյանը Մելնիկովին պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀԿԵ ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։
Նախարար Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքերի արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։
Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։
ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև ջանքերի մեկտեղման համար նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, իսկ Կարեն Բարսեղյանին` պատվոգրով։