Գյումրիում մահացած հայտնաբերված մայրն ու որդին Արցախից տեղահանվածներ էին. մանրամասներ

Գյումրի, արխիվային լուսանկար
ՔԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ մոր և որդու մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մայիսի 9-ին Գյումրու տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու որդին, ըստ նախնական վարկածի, շմոլ գազից են թունավորվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Նրանք 1.5 տարի առաջ էին տեղահանվել Արցախից և Գյումրիում էին բնակվում։ Բնակարանը, որտեղ ապրում էին, գազիֆիկացված չէր։ Ինքնաշեն գազօջախ էին սարքել, սակայն ռետինե խողովակի տարածությունը չէր պահպանվել։ Գազի արտահոսք է եղել, ինչի հետևանքով էլ մայրն ու որդին մահացել են»,– ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց նաև, որ դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Հիշեցնենք, որ մորը հայտնաբերել էին միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում:
Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից