ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱՄՆպետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «դրական միտումներն ու ապագա կոնկրետ քայլերը», հայտնում է պետդեպարտամենտը։
Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին գործնական քայլերի շարքում նշվել են Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցման միջանցքների բացումը, հայ գերիների ազատ արձակումը:
Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերով աջակցելու, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում, «երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելուն»։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև սահմանազատման և սահմանազատման հարցերով երկու երկրների ներկայացուցիչների նախատեսվող հանդիպումների մասին: