Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո աշխարհում խոսվում է արդեն այս աշնանը պարենի հնարավոր պակասի մասին։ Պարենային անվտանգության խնդիրն այսօր անհանգստացնում է գրեթե բոլոր պետություններին։
Ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար։ Ի՞նչ է արվում և ի՞նչ չի արվում այդ ուղղությամբ։ Կանխատեսվող դեֆիցիտի կտրվածքով ի՞նչ խնդիրներ պետք է շուտափույթ լուծել երկրի գյուղատնտեսության ոլորտում:
Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կխոսի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։