ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Գիտնականները, որոնք ուսումնասիրում են Անտարկտիդայում աշխարհի խոշորագույն սառցե վահանի ստորին մասը, քաղաքի չափի լիճ են հայտնաբերել: Հետազոտողներն այն անվանել են «Ձյունե արծվի» լիճ և կարծում են, որ այնտեղ գտնվող նստվածքները կարող են անտարկտիկական սառցե վահանի էվոլյուցիայի մասին տեղեկություններ պարունակել՝ դրա վաղ կազմավորման պահից ի վեր, գրում է Geology ամսագիրը։
«Այս լիճը, հավանաբար, պահպանում է «գրառում» Արևելյան Անտարկտիկայի սառցե վահանի ամբողջ պատմության մասին, ավելի քան 34 միլիոն տարի առաջ դրա ծագման, ինչպես նաև այդ ժամանակից սկսած սառցադաշտային ցիկլերի ընթացքում դրա աճի և էվոլյուցիայի մասին,-ասում է գեոֆիզիկ Դոն Բլանքենշիփը՝ Օսթինի երկրաֆիզիկայի ինստիտուտի Անտարկտիկայի համալսարանից:
Լիճը գտնվում է մեկ մղոն խորությամբ կիրճում, Անտարկտիդայի Արքայադուստր Էլիզաբեթի Երկրի բարձր լեռնային գոտում, ափից մի քանի մղոն հեռու։
Լճի տարածքը կազմում է մոտ 370 քառակուսի կիլոմետր կամ 142 քառակուսի մղոն (30 մղոն երկարություն, 9 մղոն լայնություն և 650 ոտնաչափ խորություն)՝ մոտավորապես այնքան, որքան Ֆիլադելֆիա քաղաքի տարածքը։
Այն գտնվում է Արևելյան Անտարկտիկայի սառցե վահանի տակ, որը Անտարկտիդայի երկու խոշոր սառցե վահաններից մեկն է և մոլորակի ամենամեծ սառցե վահանը: