Ադրբեջանցի սահմանապահն ինքնասպան է եղել

Զինդատախազության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն, առգրավել հետաքննության համար նշանակություն ունեցող առարկաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը ինքնասպանություն է գործել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին։ Շամքիրի զինդատախազություն տեղեկություն է ստացվել, որ ենթասպա Թառլան Ռաֆիգ օղլու Ալիզադեն կախվել է իր ծառայողական բնակարանում:
Զինվորական դատախազության աշխատակիցները կատարել են մարմնի, դեպքի վայրի զննություն, որպես իրեղեն ապացույց առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։