ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանին, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ»,–գրել է փաստաբանը։
Գալստյանն այժմ փորձում է պարզել Հենրիխի գտնվելու վայրը։
Ավելի ուշ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։