ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր` երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի է ունեցել հրաձգություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։
«Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի դատախազությունը հայտնում է, որ դեպքի քրեադատավարական ստուգումը հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: