Սևան և Գավառ քաղաքներում ձյուն է տեղում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: