ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ու դեսպանությունների ներկայացուցիչներին, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները։ Նա ընդգծել է, որ այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտություն կա: