ՆԱՏՕ-ն մտադիր չէ երկար ժամանակով հեռու մնալ Սև ծովից․դաշինքի ՌԾՈւ ղեկավար

ԱՄՆ ռազմանավ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Թուրքիան1 Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, փակել էր ռազմական նավերի մուտքը Սև ծով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ երկար ժամանակ հեռու մնալ Սև ծովից: Տեղեկությունը հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, բրիտանացի փոխծովակալ Քիթ Բլաունտը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բուլղարական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ այսօր Բլաունտը Վառնայում հանդիպել է Բուլղարիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կիրիլ Միխայլովի հետ:
Միխայլովի խոսքով՝ հնարավոր ականներ փնտրելիս բուլղարական նավերը շարունակում են ուսումնասիրել Սև ծովի ջրատարածքը: Գործողությունները համատեղ իրականացնում են Ռումինիան ու Թուրքիան:

«Մեր ծրագրերն ամեն օր վերանայման են ենթարկվում՝ կախված իրավիճակից։ Մենք ունենք սուզանավեր, նավեր և ինքնաթիռներ, որոնց գործողությունների ծրագիրն ամեն օր հարմարեցվում է։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ երկար ժամանակ Սև ծովից հեռու մնալ»,- իր հերթին հայտարարել է դաշինքի ՌԾՈւ ղեկավարը։

Թուրքիան Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկսվելուց հետո՝ Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, փակել է Սև ծովի մուտքը ռազմական նավերի համար։