Մալենային հրավիրել են «Եվրատեսիլ-2022»-ի շոուին

Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան Զվարթնոց օդանավակայանում (22 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Երգի մրցույթի ընթացքում անդրադարձ է լինելու Մալենային և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. RAI հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ-2022»-ի շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

«Առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու Մալենային և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «SNAP» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո։
Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:
Քվեարկությանը կարող են մասնակցել միայն առաջին կիսաեզրափակիչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդեռլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:
Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի հանրային հեռուստաընկերությամբ:
«Եվրատեսիլ-2022»-ի հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին: